Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանը Մերձավոր Արևելքում իրավիճակի դեէսկալացիայի նշաններ չի տեսնում, սակայն դեմ է ռազմական սցենարին և հանդես է գալիս դիվանագիտական կարգավորման օգտին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն տարածաշրջան է տեղափոխում հերթական ավիակիր հարվածային խումբը։

«Ցավոք, առայժմ մենք դեէսկալացիայի նշաններ չենք տեսնում։ Մենք դեմ ենք ռազմական սցենարին և կողմ ենք դիվանագիտական լուծմանը»,- նշել է Ռուդենկոն՝ պատասխանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցին։

259