
Վրաստանի համար տեղը «3 + 3» ձևաչափում Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թբիլիսին պատրաստակամություն չի հայտնել մասնակցելու նման քննարկումներին։ Այս մասին նոյեմբերի 26-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մինչ այս հարցերը մշակվում են, անհրաժեշտ է ստանալ բոլոր մասնակիցների համաձայնությունը։ Երբ դա ձեռք բերվի, մենք կհայտարարենք, թե որտեղ է այն տեղի ունենալու։ Հույս ունենք, որ դա կարճաժամկետ հեռանկարների հարց է»,- նշել է փոխնախարարը։
Ռուդենկոյի խոսքով՝ ձևաչափի մասնակիցները լիովին բաց են այս գործընթացին վրացիների մասնակցության համար։
«Հետևաբար, եթե նման հանդիպում կայանա, ապա նախատեսվում է, որ այն կկայանա այս վեց պետությունների մայրաքաղաքներից մեկում։ Եթե Վրաստանը չհաստատի գալու իր պատրաստակամությունը, Վրաստանի համար ամբիոնը թափուր կմնա։ Երբ Վրաստանն անհրաժեշտ համարի, երբ հասունանա պահը դրա համար, կլինի այս գործընթացի լիիրավ մասնակիցը»,- նշել է նա։