Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Հայաստանի քաղաքական ուժերին կոչ է արել «որոնել ողջամիտ փոխզիջումներ»:

«Հանրապետության ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացները մենք համարում ենք ինքնիշխան պետության ներքին գործը: Իհարկե, մենք չենք կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում մեր բարեկամ երկրում:

Կոչ ենք անում հանրապետության բոլոր քաղաքական ուժերին ցուցաբերել զսպվածություն, որոնել ողջամիտ փոխզիջումներ՝ ի շահ հայ հասարակության համախմբման: Մենք հույս ունենք, որ նախընտրական շրջանում ամեն ինչ կանցնի խաղաղ, սահմանադրության շրջանակներում եւ ելակետ կդառնա Հայաստանում երկարաժամկետ կայունության հասնելու համար», - ասել է Ռուդենկոն «Նովոյե վրեմյա» թերթին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1674