Արաղչին և Բայրամովը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը X սոցիալական հարթակում։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։
Նախարարներն ընդգծել են բարձր մակարդակի շարունակական շփումների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։
Ընդգծվել են նաև դիվանագիտության, երկխոսության, ինչպես նաև խաղաղության և կայունության խթանման կարևորությունը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։
23 Սեպտեմբեր, 2026 10:51
338
Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
05 Հոկտեմբեր, 2026 22:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել․ Բայրամով
26 Սեպտեմբեր, 2026 12:40
Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացը
15 Սեպտեմբեր, 2026 14:28
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08 Հոկտեմբեր, 2026 21:28
Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև անուղղակի երկխոսությունը շարունակվում է․ Արաղչի
08 Հոկտեմբեր, 2026 16:22
Իրանի խորհրդարանում գրանցվել է Արաղչիի դեմ իմփիչմենթի նախաձեռնություն
06 Հոկտեմբեր, 2026 15:03