Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 22-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան գործընկերության գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախության և ինստիտուցիոնալ ամրապնդման երաշխիքները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախությունը պետք է երաշխավորված լինի ոչ միայն օրենսդրությամբ, այլև գործնականում։ Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է հաստատության մանդատի լիարժեք և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ երաշխիքների ապահովումը։

Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ իրականացմանը և այս ուղղությամբ Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։

59