Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության գոտու։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպմանը։

«Մեկ տարուց մի փոքր ավելի է, ինչ Ադրբեջանն ու Հայաստանը վերջ դրեցին ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը։ Դրանով իսկ Հարավային Կովկասը, որը երկար տարիներ հակամարտությունների գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու»,- շեշտել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն արդեն նավթամթերք է մատակարարում Հայաստանին և ապահովում երրորդ երկրների բեռների տարանցումը։ «Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալն ավելացնելու, դրա ապրանքատեսականին ընդլայնելու և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցություններ ստեղծելու ուղղությամբ»,- նշել է պետության ղեկավարը։

72