Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Իրանը պատրաստ է յոթ օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը։
Պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է պաշտոնապես հայտարարի իր պատրաստակամության մասին՝ իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու վերաբերյալ, ինչից հետո կողմերը կարող են պայմանավորվել հետագա գործընթացի ժամանակացույցի շուրջ։
Իրանական պատվիրակությունը ներկայում Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին, և լիազորված է վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ։
Իրանն իր առաջարկն ԱՄՆ-ին է փոխանցել միջնորդների միջոցով սեպտեմբերի 16-ին։ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ հնարավոր համաձայնագրի մանրամասները կարող են քննարկվել Նյու Յորքում՝ միջնորդների միջոցով։