Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը, AWS-ի Միջերկրածովյան Եվրոպայի (EU MED) հանրային քաղաքականության տնօրեն Ֆրանկո Սպիչարիելոն և AWS Sovereign Cloud-ի բիզնեսի զարգացման ղեկավար Կարա Նալաբանդյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի տեխնոլոգիական և արհեստական բանականության ոլորտների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտին (AI Virtual Institute) AWS ծառայությունների մատուցման հետ կապված հարցերին, ինչպես նաև Amazon LEO արբանյակային կապի հնարավորություններին։ Քննարկվել է նաև համատեղ հետաքրքություն ներկայացնող այլ հարցեր:

Կողմերը քննարկել են նշված ուղղություններով համագործակցության հնարավոր ձևաչափերը և հետագա քայլերը։

91