Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձաժողովի նախագահ Ներսես Երիցյանի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) թիմի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները՝ մասնավորապես տվյալների և փոխգործելիության, էլեկտրոնային նույնականացման (eID) և կիբեռանվտանգության ոլորտներում։

 

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունն ու երկխոսությունը թվային փոխակերպման օրակարգի առաջմղման ուղղությամբ։

82