Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից իրազեկում են, որ Կոմիտասի 49/3 հասցեում էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել և մուտքագրել թղթային եղանակով ներկայացվող դիմումները։
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Պետական ռեգիստրի ծառայություններից օգտվելու համար խնդրում ենք դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով (գրանցման կամ քաղվածքների ստացման դիմումները՝ e-register.moj.am հարթակով, այլ դիմումները՝ e-request.am հարթակով)։
Թղթային եղանակով դիմում ներկայացնելու անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել՝
«Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ»՝ Վ. Սարգսյան 3 հասցեում կամ
Պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին։
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար»,- հայտնում են գործակալությունից։