Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Նյու Յորքում կկայանա TRIPP նախագծի վերաբերյալ միջոցառում։ Այս մասին X-ի իր էջում գրել է «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի ավագ թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն, որը լուսաբանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը։

«ԱՄՆ-ն պատրաստվում է հայտարարել Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) ստեղծման մասին՝ TRIPP-ի ինստիտուցիոնալ զարգացման հաջորդ քայլի հետ մեկտեղ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն ավելի քան 40 ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի «C5» երկրների ներկայացուցիչները»,- գրել է թղակիցը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ   ԱՄՆ կառավարությունը կրկնապատկել է TRIPP+ առևտրային հիմնադրամի միջոցները՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի: Այդ մասին նշված է ամերիկյան կառավարության պետական ծախսերի կայքէջում:

 

238