Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)  հայտնել է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության գործընթացի առաջխաղացմանը, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերին վերաբերող հարցեր։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Էլնուր Մամեդովի ԱՄՆ կատարած այցի արդյունքների, ստորագրված եռակողմ հայտարարության, «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) իրականացման աշխատանքների և TRIPP զարգացման ընկերության ստեղծման վերաբերյալ, որը կկառավարի երթուղու հետ կապված ենթակառուցվածքների շինարարությունը։

Քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ օրակարգը և ռազմավարական գործընկերության խարտիայում արտացոլված ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները։

217