Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ըստ The New York Times-ի՝ Պենտագոնը պատրաստվում է վերսկսել ռազմական գործողություններն Իրանի դեմ։

Պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ զինվորականները մշակում են մարտական ​​գործողությունների վերսկսման տարբերակներ՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած վերապահումներին։

Մասնավորապես, մոտ ապագայում Մերձավոր Արևելք կարող է ուղարկվել երեք ավիակիր։ Բացի այդ, հնարավոր է հարվածներ հասցվեն հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին, ինչպես նաև ռազմական և էներգետիկ այլ օբյեկտների։

Դեռ վերջերս Թրամփը խոստացել էր չհարձակվել Իրանի վրա մինչև նոյեմբերի 3-ին նախատեսված միջանկյալ ընտրությունները։

66