Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պենտագոնը հայտարարել է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ԱՄՆ զինծառայողի նկատմամբ հրազենային գնդակահարության միջոցով առաջին մահապատժի իրականացման օրը. գործակալության տվյալներով՝ 2009 թվականին Տեխասի ռազմակայանում 13 մարդու սպանած անձի մահապատիժը նախատեսված է դեկտեմբերի 3-ին։
«Այս մահապատիժը տեղի կունենա Տեխասի Ֆորտ Հուդ ռազմակայանում 2026 թվականի դեկտեմբերի 3-ին՝ հինգշաբթի օրը, տեղական ժամանակով ժամը 13:00-ին», - նշված է ԱՄՆ ցամաքային զորքերի քարտուղարի պաշտոնակատար Ադամ Թելլի հուշագրում։
Պաշտոնյան ընդգծել է, որ ամսաթիվը սահմանվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համաձայն՝ կապված Նիդալ Մալիկ Հասանի հետ, որը մեղավոր էր ճանաչվել 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմակայանի վրա կատարված հարձակման համար։