Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թենեսիի նահանգապետ Բիլ Լին մերժել է Քրիստա Փայքին ներում շնորհելու խնդրանքը. վերջինիս մահապատիժը՝ ներարկման միջոցով, նախատեսված է չորեքշաբթի օրը։ Նա ևս մեկ վերջին հնարավորություն ունի. նրա փաստաբանները դիմել են ԱՄՆ գերագույն դատարան՝ հուսալով վերջին պահին կասեցնել մահապատժի իրականացումը։
Եթե մահապատիժն իրականացվի, Փայքը կդառնա Թենեսիում վերջին 200 տարվա ընթացքում մահապատժի ենթարկված առաջին կինը։
Փայքը Սելարսին ասել էր, որ չի ցանկանում, որ իր մտերիմներից որևէ մեկը ներկա գտնվի չորեքշաբթի օրը կայանալիք մահապատժին։
«Նա չի ցանկանում, որ մենք ստիպված լինենք անցնել դրա միջով»,- ասում է Սելարսը։
Այժմ 50-ամյա Փայքը 18 տարեկան էր, երբ ինքը և իր այն ժամանակվա ընկեր Թադարիլ Շիփը ծեծի են ենթարկել, խոշտանգել և սպանել Քոլին Սլեմերին՝ 19-ամյա մի աղջկա, ում հետ ծանոթացել էին դժվարին ճակատագիր ունեցող երիտասարդների համար նախատեսված մասնագիտական ուսուցման ճամբարում։
Սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքում 1995 թվականին, երբ հայտնաբերվեց Քոլինի դին՝ կրծքավանդակին փորագրված սատանիստական ծեսի խորհրդանիշով։
Քոլինի մայրը հայտարարել է, որ ցանկանում է, որ մահապատիժն իրականացվի, որպեսզի իր սպանված դուստրը կարողանա «վերջապես խաղաղություն գտնել»։