Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

50-ամյա Քրիստա Փայքը, որը դատապարտվել էր սպանության համար, ողջ է մնացել պենտոբարբիտալի երկու մահացու ներարկումից հետո։ 

Հաղորդվում է, որ անհաջող ընթացք ունեցած գործողությունից հետո կինը տեղափոխվել է հիվանդանոց, մինչդեռ նահանգապետ Բիլ Լին հայտարարել է մինչև 2026 թվականի ավարտը նախատեսված բոլոր մահապատիժների կասեցման մասին և հանձնարարել անցկացնել միջադեպի հանգամանքների անկախ ուսումնասիրություն։ Նա նաև հայտարարել է, որ Փայքի մահապատիժը կրկին հետաձգվելու է՝ մինչև 2027 թվականը։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտնել են, որ «մահապատժի» մեկնարկից հետո Փայքը զգալի ժամանակ շարունակել է խոսել և շնչել։ Ականատեսների վկայությամբ՝ որոշ պահի դիտորդների սենյակի վարագույրները մի քանի անգամ փակվել են, սակայն նրա շնչառության ձայնը դեռևս լսելի է եղել։ Այնուհետև ականատեսներին խնդրել են դուրս գալ շենքից՝ առանց տեղեկացնելու, թե արդյոք կինը դեռ ողջ է։

Փայքը պետք է դառնար վերջին 200 տարվա ընթացքում Թենեսի նահանգում մահապատժի ենթարկվող առաջին կինը։ Նա մահապատժի էր դատապարտվել 1995 թվականին կատարված սպանության համար։

ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը մահապատիժը կասեցրել էր նախատեսված մահապատժից մեկ ժամ առաջ։ Սակայն ԱՄՆ Գերագույն դատարանը, Թենեսիի դատախազի միջնորդությամբ, չեղարկել է կասեցման որոշումը, որից հետո Փայքի մահապատժի փորձ է կատարվել։

 

87