Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թենիսի Հայաստանի առաջնությունում հայտնի են տղամարդկանց ու կանանց մենախաղի հաղթողները։

Ինչպես հայտնել է ֆեդերացիան, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացած առաջնության եզրափակչում Դավիթ Պողոսյանը երեք սեթում 6։3 3։6 6։3 հաշվով հաղթանակի է հասել Միքայել Ավանեսյանի նկատմամբ ու նվաճել չեմպիոնի տիտղոստը։

Կանանց եզրափակչում Լիլիթ Անտոնյանը գերդրամատիկ պայքարում հաղթանակի է հասել Սոֆի Գիդաչյանի նկատմամբ։ Առաջին սեթն ավարտվել է Գիդաչյանի հաղթանակով՝ 6։3 հաշվով։ Գերդիտարժան պայքարում անցած երկրորդ ու երրորդ սեթում Լիլիթ Անտոնյանը հաղթանակի է հասել թայ-բրեյքում ու երկրորդ տարին անընդմեջ նվաճել Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։

69