Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի կազմակերպման հարցում որևէ ձգձգում չկա. զրույցը տեղի կունենա, երբ այն համաձայնեցվի՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այստեղ որևէ ձգձգում չկա. շփումները պարզապես տեղի կունենան, երբ ամեն ինչ համաձայնեցվի»,- ասել է նա լրագրողներին։

Մամուլի քարտուղարն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան այն դիտարկման, որ թեև Թրամփը, կարծես, ցանկանում էր ավելի շուտ զրուցել Պուտինի հետ, զրույցը դեռևս տեղի չի ունեցել։

144