Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանցի տիտղոսակիր գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը կնշի պատանեկան Գրան պրիի հինգերորդ փուլում:

Այն կանցկացվի Լեհաստանի Գդանսկ քաղաքում սեպտեմբերի 25-28-ը:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ նշելով, որ այս պահին հայտնի չէ, թե 15-ամյա գեղասահորդուհին Լեհաստանում կայանալիք Գրան պրիից հետո որ մրցաշարին կմասնակցի:

774