Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 03:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն։
Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել բազմաթիվ վնասվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում՝ Սյունիքի մարզից: Աղբյուրի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել մի քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ ինքն անցորդ է ու ճանապարհի երթևեկելի հատվածում տեսել է երեխային՝ ընկած վիճակում:
Տեղում պարզվել է, որ երեխան Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամյա Գոռ Օ.-ն է, ով իր պապիկի՝ 63-ամյա Ալեքսանդր Մ.-ի հսկողությունից դուրս է մնացել, ապա դուրս եկել տնից ու հայտնվել Լծեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Հուշարձանի ժայռ» կոչվող վայրում, որտեղից էլ մոտ 35-40 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Լծեն-Մեղրի ավտոճանապարհի եզրամասի հողաշերտի վրա ու ստացել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
Shamshyan.com