Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Հայաստանը գնում է դիվերսիֆիկացման ուղղությամբ և այն բոլոր խողովակները, միջոցառումները, կազմակերպությունները, որոնք կնպաստեն մեր էներգետիկ, տնտեսական դիվերսիֆիկացման և պետական շահի պաշտպանությանը, մենք այդ միջոցառումներից օգտվելու ենք»,- այս մասին ասաց Սոնա Ղազարյանը ԱԺ նիստում:
«Եվրամիությունը Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է, այժմ նաև անվտանգային սպեկտրում, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության հարց է կազմում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը ապահովել է գոնե տևական ժամանակ մեր սահմանի հանգստությունը»:
Ղազարյանը ընդդիմությանը առաջարկեց արհեստականորեն չսրել օրակարգերը, այլ փորձել հասկանալ՝ որ կազմակեպությունները կամ միջոցառումները կնպաստեն Հայաստանի տնտեսական, էներգետիկ և ֆիզիկական անվտանգության ձևավորմանը: