Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Պարոն Սուքիասյան, դուք նշեցիք, որ ըստ նախագծի նախատեսում եք 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի հաշմանդամություն ունեցող անձանց համար ամբողջությամբ անվճար երթևեկություն: Տվյալ նախաձեռնությունը և տվյալ դրույթը գրելուց առաջ դուք որոշակի տվյալներ վերցրե՞լ եք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե Հայաստանի Հանրապետությունում ինչքան այդ հաշմանդամության կարգի մարդիկ ունենք, այսինքն՝ մենք թվային տվյալներ ունե՞նք շահառուների վերաբերյալ և ինչքա՞ն գումար է նախատեսվում դրա համար»,- Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամ Նատալի Սինորյանն այս հարցն ուղղեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին:

«Թե Հայաստանի Հանրապետությունում, թե Երևանում թոշակառուների թիվը այս պարագայում չի կարող ստույգություն հաղորդել, կարող է շփոթ առաջացնել, այլ բան է, թե որքան է կազմում տրանսպորտից օգտվող թոշակառուների թիվը: Տրանսպորտից օգտվող թոշակառուների թիվը կազմում է 10-15%-ի սահմաններում, հետևաբար առկա ֆինանսական շրջանառության պայմաններում 10-15%-ի անվճար ուղևորափոխադրումը լիովին իրատեսական է»,- հարցին ի պատասխան ասաց Սուքիասյանը:

 

313