Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելգորոդի շրջանում՝ Վոլոկոնովկա-Նովի Օսկոլ հատվածում, երկաթուղային գծերի վրա պայթյունի հետևանքով բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից։ Ինչպես հայտնում է Baza տելեգրամյան ալիքը, արտակարգ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 10-ի երեկոյան։

Ըստ աղբյուրների՝ Բատայսկից Ստարի Օսկոլ մեկնող բեռնատար գնացքը բախվել է ռելսի տակ տեղադրված պայթուցիկ սարքին։ Պայթյունի հետևանքով էլեկտրական լոկոմոտիվը և մոտ 10 դատարկ վագոն դուրս են եկել գծերից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։ Տեղում աշխատում են իրավապահներն ու սակրավորները։

Ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել.

388