Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին Կառավարության կողմից ներկայացված առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր, վավերացվեցին մի շարք համաձայնագրեր:
«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց՝ 65 կողմ, 22 դեմ և ձեռնպահ 6:
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց՝ 66 կողմ, 1 դեմ և ձեռնպահ 30:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց՝ 66 կողմ, 0 դեմ և ձեռնպահ 30:
«Ֆիզիկակակն կուլտուրայի և սպորտի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց՝ 66 կողմ, 0 դեմ և ձեռնպահ 31:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց՝ 66 կողմ, 25 դեմ և ձեռնպահ 6:
«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց՝ 65 կողմ, 0 դեմ և ձեռնպահ 31:
«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության «Ջրային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց՝ 66 կողմ, 25 դեմ և ձեռնպահ 6:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց՝ 66 կողմ, 0 դեմ և ձեռնպահ 32:
«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց՝ 66 կողմ, 0 դեմ և ձեռնպահ 32:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց՝ 66 կողմ, 26 դեմ և ձեռնպահ 6:
ՀՀ «Հարկային օրենսգրքում» լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ընդունվեց՝ 66 կողմ, 32 դեմ և ձեռնպահ 0: