Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 20:15-ին կանչով մեկնել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Պարզվել է, որ ժամը 20:00-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքեանայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի աջակողմյան հատվածում կանգնած հետիոտն, Վայոց Ձորի մարզի բնակիչ 37-ամյա Սիլվա Ա.-ին, որից հետո վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Վայոց Ձորի մարզի բնակիչ 68-ամյա Սերժիկ Խ.-ն՝ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանությունը նրան հայտնաբերել է, ապա մահվան ելքով վրաերթ կատարելու ու դեպքի վայրը լքելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել:
Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: