Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գոռ Մանվելյանը երեք տարով երկարաձգել է պայմանագիրը ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» հետ, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը։
Մանվելյանը ծնվել է Արցախում։ 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Սեն Լո քաղաք, որտեղ սկսել է ֆուտբոլային առաջին քայլերը։
13 տարեկանում տեղափոխվելով «Նանտի» ակադեմիա՝ հայ ֆուտբոլիստը խաղացել է ակումբի տարբեր տարիքային թիմերում՝ այդ թվում գլխավոր թիմում։ «Նոայի» հրավերով նախորդ տարի սեպտեմբերին Մանվելյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան ու համալրել «Նոայի» կազմը։
Հայաստանի երիտասարդական հավաքականում Գոռ Մանվելյանն անցկացրել է 4 հանդիպում, իսկ «Նոայում» փայլուն ելույթներից հետո հրավիրվել է ազգային հավաքական, որի կազմում օրեր առաջ նշել է նորամուտը՝ խաղադաշտ դուրս գալով Ազգերի լիգայի երկրորդ տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղի վերջնամասում։
«Նոայի» կազմում Մանվելյանն անցկացրել է 23 խաղ Հայաստանի առաջնությունում ու դարձել 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կոնֆերենցիաների լիգայում մասնակցել է 7 խաղի ու դարձել 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։