Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում այսօր տեղի կունենա 8-րդ տուրը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի հունգարացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 12 միավոր եւ բաժանում են 3-6-րդ տեղերը Ուզբեկստանի և Սերբիայի հետ։ Լրացուցիչ գործակիցներով Հայաստանը 5-րդն է: Առաջատարը Հնդկաստանն է՝ 14 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող Իրանն ունի 13 միավոր։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), պարտվել է Չինաստանին (1,5:2,5):
Կանանց Հայաստանի հավաքականը 8-րդ տուրում կմրցի Մոնղոլիայի հավաքականի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 11 միավոր և բաժանում են 5-14-րդ տեղերը։ Լրացուցիչ գործակիցներով մեր աղջիկները 6-րդն են:
Կանանց Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) եւ Չինաստանին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ (2:2), պարտվել է Հնդկաստանին (1,5:2,5):
Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։