Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի ստորգրությամբ, Արցախի պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագրությամբ և ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ ԼՂ նախագահ դառնալուց 10-15 օր հետո է դա տեղի ունեցել և դա մի պրոցես էր, երբ նվազագույնը ՀՀ նախկին 2-րդ և 3-րդ նախագահները և նրանց թիմերը ոչ միայն ողջունում էին, այլ նաև քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից, ես հիշում եմ այդ տեքստերը այն մասին, թե ինչքան լավ բան է տեղի ունեցել, երբ տեղի էր ունեցել այդ պալատական հեղաշրջումը։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Քոչարյանի և Սարգսյանի թիմերը ողջունում էին և ուրախությունից թռչկոտում, երբ պալատական հեղաշրջում էր տեղի ունեցել՝ հատկապես դաշնակցության մասնակցությունը կար և խոստանում էին մեզ, թե ահա տեսեք այսուհետ ինչպիսի քաղաքականություն է վարվելու ԼՂ-ում և մենք տեսանք՝ 10 օր էր պետք, որպեսզի իշխանությունը հանձնվեր 2-րդ և 3-րդ նախագահների թիմերին և նրանք չակերտավոր հաջողությամբ հանձնեին ԼՂ-ն»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ նախկին նախագահների կողմից բանակցությունները ընդամենը նրա մասին են եղել, թե երբ և ինչպես էր հանձնվելու Լեռնային Ղարաբաղը։

475