Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը ծրագրել է «Հըզբոլլահի» անդամների փեյջերները պայթեցնելու գործողությունը առնվազն 15 տարի, պնդում է ABC News-ը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության աղբյուրը։

Հեռուստաալիքի զրուցակիցը նաև հաստատել է, որ օպերացիան նախապատրաստելու համար օգտագործվել են կեղծ ընկերություններ։ Դրանք օգտագործվում էին, ի թիվս այլ բաների, ծածկելու հիմնական ընկերությունը, որն արտադրում էր փեյջերները: Այս ընկերությունների որոշ աշխատակիցներ չգիտեին անգամ, թե իրականում ում մոտ են աշխատում։

Ավելի վաղ The New York Times-ը, որը զրուցել էր իսրայելական հետախուզության աղբյուրների հետ, հայտնել էր, որ գործողությունը նախապատրաստելու համար ստեղծվել է BAC Consulting ընկերությունը, որը հիմնվել է Բուդապեշտում։ Հունգարիայի կառավարության խոսնակը ABC News-ին ասել է, որ Լիբանանին մատակարարված փեյջերները երբեք չեն եղել Հունգարիայում, և ընկերությունը «վերավաճառող է, որը չունի արտադրական կամ գործառնական տեղամասեր» երկրում:

465