Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելը երկար ժամանակ նախապատրաստում էր Լիբանանում փեյջերների պայթեցման համալիր օպերացիան և նախապես ստեղծել էր պայթուցիկների հետ կապ ունեցող կեղծ ընկերություն։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ փեյջերի պայթյունների հետեւում կանգնած են եղել իսրայելցիները։ Նշվում է նաև, որ Իսրայելը ստեղծել է կեղծ ընկերություն, որը հանդես է եկել որպես միջազգային փեյջեր արտադրող:
Բուդապեշտում գրանցված BAC Consulting-ը, ըստ աղբյուրների, իսրայելական ընկերությունների ցանցի մի մասն էր: Նշվում է նաև, որ առնվազն երկու այլ ֆրոնտային ընկերություններ ստեղծվել են գործողության մեջ ներգրավված անձանց ինքնությունը թաքցնելու համար, որոնք իսրայելական հետախուզության աշխատակիցներ էին։
Միևնույն ժամանակ, հրապարակման մեջ նշվում է, որ BAC Consulting-ը աշխատել է նաև սովորական հաճախորդների հետ և նրանց համար սարքեր է հավաքել։ Բայց գլխավոր պատվիրատուն մնացել է շիական «Հըզբոլլահ» շարժումը։