Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Վաշինգտոնում հանդիպել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ: Այս մասին AFP-ին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
 

Սա Լիբանանի նախագահի առաջին այցն է Վաշինգտոն: 2009 թվականին Միշել Սլեյմանին Բարաք Օբաման էր ընդունել Վաշինգտոնում:

Լիբանանի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Աունը երեքշաբթի օրը կհանդիպի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Լիբանանի նախագահը Վաշինգտոն էր մեկնել Իտալիայում Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահ Աունը մի շարք ամերիկացի պաշտոնյաների հետ քննարկումներ կանցկացնի Լիբանանում տիրող իրավիճակի և հրադադարի ամրապնդման ուղիների վերաբերյալ, հատկապես՝ Լիբանանի հարավում, ինչպես նաև Իսրայելի կողմից զբաղեցրած լիբանանյան տարածքներից դուրս գալու հարցի շուրջ:

268