Իսրայելը թույլ չի տա «Հեզբոլլահ»-ին վերադառնալ Լիբանանի հարավային սահմանամերձ բնակավայրեր. Իսրայելի ՊՆ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելական բանակը թույլ չի տա «Հեզբոլլահ»-ի մարտիկներին վերադառնալ Լիբանանի հարավի սահմանամերձ բնակավայրեր՝ նույնիսկ այդ տարածքում գործողության ավարտից հետո։
Նման հայտարարությունն արել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
«Լիբանանյան գյուղերի առաջին գծի տարածքում կան «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներ, որտեղ պահվում են հազարավոր զենքեր և հրթիռներ, և որտեղ կան հարյուրավոր թունելներ: Այս ռազմական օբյեկտները կոչնչացվեն, և նույնիսկ այն բանից հետո, երբ իսրայելական զորքերը հեռանան, մենք թույլ չենք տա Հեզբոլլահի ահաբեկիչներին վերադառնալ այդ տարածքներ»,- ընդգծել է Գալանտը։
14 Հոկտեմբեր, 2024 01:55
564
«Հըզբոլլահի» նոր գլխավոր քարտուղարը խոստացել է հաղթել Իսրայելին
30 Հոկտեմբեր, 2024 21:39
Նասրալլահը սպանությունից առաջ պատրաստ է եղել համաձայնել հրադադարի․ Լիբանանի ԱԳՆ-ն
03 Հոկտեմբեր, 2024 15:57
Իսրայելը «Հըզբոլլահի» ղեկավարին սպանել է Լիբանանի և Գազայի պատերազմների միջև կապի պատճառով․ ABC
30 Սեպտեմբեր, 2024 16:01