Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լիբանանի «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահն Իսրայելի կողմից իր սպանությունից անմիջապես առաջ հայտարարել է, որ շարժումը համաձայնության է եկել զինադադարի մասին։ Այս մասին ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբը:
Նախարարը հիշեցրել է սեպտեմբերի 25-ին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին։
«Նրանք մեզ ասացին, որ դրան Նեթանյահուն հավանություն է տվել (ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարությանը), մենք նաև ստացել ենք «Հըզբոլլահի» համաձայնագիրը, դուք գիտեք, թե ինչ եղավ այն ժամանակ», - ասել է Բու Հաբիբը CNN-ին տված հարցազրույցում:
«Նա համաձայնեց, այո՛», - պատասխանել է Բու Հաբիբը հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Նասրալլահը համաձայնել է հրադադարին իր մահից անմիջապես առաջ: