Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կեմերովոյի շրջանի հարավում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ՌԴ ԱԻՆ մարզային վարչության մամուլի ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումները սկսվել են տեղական ժամանակով կեսգիշերին մոտ (ՀՀ ժամանակով 21:00-ին) Տաշտագոլի մունիցիպալ շրջանում: «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շերեգեշ քաղաքային գյուղից 4 կմ դեպի արևելք»,- հավելել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ 2021 թվականի տվյալներով՝ տարածքում ապրում է գրեթե 10 հազար մարդ։

Տեսանյութերում տեղի բնակիչները ցույց են տվել, թե ինչպես է փլուզվել բնակարանների պատերի և առաստաղների երեսպատումը։

587