Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին

Վերջին վերլուծությունները ցույց են տալիս, որ միայն վթարի վերականգնման ժամանակի հետ կապված տուգանքի կիրառումը բավարար չէ եւ լինում են դեպքեր, որ շատ հաճախ հոսանքը անջատվում է՝ ամսվա մեջ 4 ժամը չի գերազանցվում եւ ամսվա մեջ կարող է անջատվել 10-20 անգամ՝ 20 րոպեով կամ մի ժամով. Այս մասին Ազգային ժողովում Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները թեմայով քննարկման ընթացքում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, նշելով, որ նոր գործիքակազմ է ներդրվում։

«Այս գործիքակազմը ներդրվում է, որով դրվում է նվազագույն քանակ ամսական անջատման համար եւ եթե այդ քանակը գերազանցվեց, ապա ընկերությունը պետք է համապատասխան կերպով հաճախորդին տուգանք վճարի»,- ասաց նա։

Իսկ էլեկտրամատակարարման վթարային երկրորդ կետով ընդհատման սահմանված տեւողությունը եթե կրկնակի գերազանցվում է, ապա տուգանքի մեծությունը 2500 դրամից դառնում է 3500 դրամ։

Բաղրամյանը հավելեց, որ եթե մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի նվազագույն չափի վթարի վերականգնման ժամկետը մի բաժանորդի համար կրկնվեց՝ «տուգանքի չափը դառնում է 10 հազար դրամ, որը մեր միջին չափով սպառողի մեկ ամսվա ծավալն է»։

1205