Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերքել է այն խոսակցությունները, որ Թեհրանը Մոսկվային բալիստիկ հրթիռներ է մատակարարում։ Նրա խոսքով՝ Իրանը երբեք չի աջակցել Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա։

Այս մասին նա լրագրողներին ասել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, հայտնում է The Guardian-ը։

Նրա խոսքով, Իրանը ցանկանում է բանակցել արեւմտյան երկրների հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ «Մենք պատրաստ ենք նստել եվրոպացիների և ամերիկացիների հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ երկխոսության և բանակցությունների մեջ մտնելու համար։ Մենք երբեք հավանություն չենք տվել ուկրաինական տարածքի դեմ ռուսական ագրեսիային»,- ասել է նա։

 

346