Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Դեբրեցենի» եզրային հարձակվող Ժիրայր Շաղոյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական: Այդ մասին տեղեկացնում է հունգարական ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստը հավաքականի կազմում կպատրաստվի Ազգերի լիգայի առաջիկա տուրերի խաղերին: Հայաստանին հավաքականը հոկտեմբերի 10-ին հյուընկալվելու է Ֆարերյան կղզիների թիմին, իսկ հոկտեմբերի 13-ին Երևանում ընդունելու է Հյուսիսային Մակեդոնիային:

Շաղոյանը երրորդ անգամ անընդմեջ կմասնակցի ազգային թիմի հավաքին: Մինչև այդ նա 1 տարի չէր խաղացել ազգային թիմում: Հայաստանի հավաքականի կազմում Ժիրայրը 14 խաղում դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

453