Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 27-ից անջատված գործի շրջանակում այսօր քննչական կոմիտեում հարցաքննվել է «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը՝ չմանրամասնելով, թե ինչ կարգավիճակով ու ինչ հանգամանքների շուրջ է Սեֆիլյանը կանչվել հարցաքննության:

Սեֆիլյանի կուսակցության մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ հարցաքննությունը նախաձեռնվել էր Սամվել Բաբայանի հայտարարության հիման վրա: Այս տարվա սկզբին տված հարցազրույցներից մեկում Սամվել Բաբայանը կրկին վերահաստատել էր, որ Հոկտեմբերի 27-ին Ժիրայր Սեֆիլյանը զանգահարել է իրեն:

221