Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

«Շնորհակալ եմ չափազանց կարևոր և կառուցողական քննարկումների համար: Այս այցը վառ ապացույց է ամուր կապերի, բարեկամության և համագործակցության, որոնք առկա են երկու երկրների՝ Կիպրոսի և Հայաստանի միջև»:  Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը:

«Մեր երկրները ունեն հարուստ պատմություն և կիսում են այդ պատմությունով ընդհանուր մշակութային ժառանգությունը, խոր գիտակցում և փոխըմբռնում այն մարտահրավերները, որոնք պետք է հաղթահարեն և որոնց պետք է դիմակայեն փոքր պետությունները, որոնք վճռական են՝ պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Կիպրոսի Հանրապետության դեսպանության գործունեությունը Հայաստանում դրա գագաթնակետն է և հաստատումն է մեր երկրների միջև առկա բարձր համագործակցության»:

Կիպրոսը և Հայաստանը, տարիներ շարունակ արդեն ձևավորել են բովանդակալից և զարգացող հարաբերություններ և համագործակցություն անվտանգության  և պաշտպանության ոլորտներում: «Մեր համագործակցությունը ներառում է փոխադարձ այցեր ռազմական անձնակազմի, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև պաշտպանական գնումների ոլորտը: Մեր զինված ուժերի փոխգործակցությունն այդ ձևաչափի շնորհիվ էլ ավելի է ամրապնդվել և միևնույն ժամանակ զարգացել են փոխադարձ հարգանքը և փոխըմբռնումը. գերազանց են մեր հարաբերությունները»,- հավելեց նախարարը:

290