Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Մենք հնարավորություն ունենք քննարկելու վերջին զարգացումները տարածաշրջանում, ինչպես նաև համագործակցությունը Եվրոպական միության հետ: Կիպրոսը աջակցում ու սատարում է խաղաղ կարգավորումը բոլոր տարաձայնությունների, միջազգային իրավունքի և բարիդրացիական սկզբունքի հիման վրա»,- այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը:
Նա նշեց, որ սատարում է տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը:
«Չափազանց կարևոր է կայունության և կենսունակ խաղաղության ձևաչափի բացահայտումը մեր բոլորի համար: Մեր կշարունակենք ձեր ջանքերին աջակցություն ցուցաբերել, է՛լ ավելի սերտ համագործակցություն ունենալ ԵՄ-ի հետ: Հավատում ենք, որ Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ, օրենքի գերակայության և թափանցիկ կառավարման, ամբողջովին համահունչ են ԵՄ արժեքներին և սկզբունքներին: Հայաստանը եվրոպական ընտանիքի շրջանակներում իր ներկայությամբ ուրույն դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում. մենք համոզված ենք, որ ունեք բոլոր հեռանկարները՝ դառնալու եվրոպական ընտանիքի հուսալի, արժանապատիվ անդամ և գործընկեր»,- եզրափակեց նախարարը: