Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի ԳԱ շրջանակում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ։
Բորելը նշել է, որ ԵՄ-ը խստորեն դատապարտում է վերջերս Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների փոխանցումը. «ԵՄ-ը համարում է, որ նման զենքի մատակարարումն ուղղակի սպառնալիք է եվրոպական անվտանգության համար»,- ասել է Բորելը։
Խոսելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ Բորելը նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիայից խուսափելու համար։
Նա շեշտել է միջուկային դիվանագիտության վերսկսման անհրաժեշտությունը. «Պատրաստ ենք միջուկային գործարքի շուրջ բանակցություններ սկսել»,- ասել է Բորելը։
Երկուստեք կարևորվել է աշխարհաքաղաքական և երկկողմ խնդիրների լուծման նպատակով երկխոսությունը։