Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Եթե եկեղեցին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա եթե քաղաքականություն չէ, ի՞նչ է, մարդիկ եկել միացել են, աջակցությո՞ւն է, թե՞ ոչ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ դա, իր կարծիքով, աջակցություն է:
«Եթե մենք ասում ենք, որ երկիրը կործանվում է, դրան համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն, ամեն մեկն ինչ ասում է, դրա տերը պետք է լինի, խոսելուն գործը հաջորդի: Սա ազգային-ազատագրական պայքար է, որում բոլորն իրենց մասնակցությունը պետք է ունենան՝ հոգևորականից, զինվորականից, մշակից, բանվորից սկսած՝ մինչև չգիտեմ ով»,- ասաց նա:
Հիասթափվա՞ծ է արդյոք Գառնիկ Դանիելյանը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից:
«Ես չեմ ոզում գնահատականներ հնչեցնել, ուզում եմ ասել բոլոր էն մարդկանց, որոնք ժամանակին տեսակետ, կարծիք են հայտնել, բարի լինեն դրանք մինչև վերջ տանեն»,- նշեց Դանիելյանը: