Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պղնձի համաշխարհային դեֆիցիտը մինչև 2035 թվականը կարող է հասնել ռեկորդային՝ 9,9 միլիոն տոննայի, քանի որ «կանաչ էներգետիկային» անցնելու պատճառով պահանջարկը կրկնապատկվում է, հայտնում է S&P Global-ը։

Այսօր պղնձի ընդհանուր արտադրությունն ամբողջ աշխարհում կազմում է մոտավորապես 25 միլիոն տոննա: Այսինքն՝ դեֆիցիտը կարող էր կազմել այսօրվա արտադրության ծավալի 50%-ը։ Սա նշանակում է, որ այս մետաղի արժեքը զգալիորեն կբարձրանա, ինչը նոր հնարավորություններ կբացի արտադրողների համար։ Հիշեցնենք, որ «Գեոպրոմայնինգ»-ն աշխատում է Հայաստանում պղնձաձուլարան ստեղծելու ուղղությամբ։

 

909