Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2024 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում հաստատվել է մեկ սուբվենցիոն ծրագիր մեկ ենթածրագրով։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Ըստ հաստատված սուբվենցիոն ծրագրի՝ մեկնարկել են Սևան համայնքի Իսահակյան, Սայաթ-Նովայի, Աբովյան, Էներգետիկների, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելու, Սյունյաց, Ռուսական, Գեղամա, Աշոտ Երկաթի, Կոմիտասի, Բաբաջանյան, Ելենովկայի, Բարեկամության, Խաղաղության, Հովհ. Շիրազի փողոցների հիմնանորոգում և Սևան համայնքի Գագարին բնակավայրի Շիրազի փողոցի ասֆալտապատման առաջին փուլի աշխատանքները։
Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել հաջորդ տարեսկզբին։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 636 միլիոն 309 հազար 550 դրամ, որի 50 տոկոսը կամ 318 միլիոն 154 հազար 775 դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը և 50 տոկոսը Սևանի համայնքապետարանը։
Կատարվել է աշխատանքների շուրջ 10 տոկոսը։