Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փակ են լինելու Երևանի Ս. Բաղդասարյան փողոց-Ա. Հարությունյան փողոց խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փողոց-Է. Իսաբեկյան փողոց խաչմերուկը եղած, ինչպես նաև Ս. Բաղդասարյան փողոց-Ա. Նալբանդյան փողոց խաչմերուկից մինչև Ս. Բաղդասարյան փողոց-Ա. Ուրարտուի փողոց խաչմերուկն ընկած ճանապարհահատվածները:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում և պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում քաղաքացիների ներողամտությունը»,- գրված է հաղորդագրության մեջ:

805