Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հաքերները հարձակվել են Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) առցանց հեռարձակողների և ներքին ծառայությունների վրա, օգտատերերը խնդիրներ են ունեցել ռադիոյի և հեռուստատեսային հաղորդումների հետ կապված, հաղորդում է Readovka տելեգրամյան ալիքը:

«Համառուսական պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության առցանց հեռարձակումը և ներքին ծառայությունները ենթարկվել են հաքերների հարձակմանը։ Որոշ մարդկանց մոտ «Россия 1» և «Россия 24» հեռուստաալիքները չեն բեռնվում: Միևնույն ժամանակ, թվային հեռուստատեսության հեռարձակումը որևէ խնդիր չի ունեցել, այն աշխատում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Downdetector-ի, բողոքները սկսվել են առավոտյան ժամը 6-ից: ВГТРК-ն հայտնում է ինտերնետ կապի և հեռախոսակապի վերականգնման փորձերի մասին, գրում են լրատվամիջոցները։ Ընկերությունը պաշտոնապես չի մեկնաբանել խնդիրների պատճառները։

370