Հայաստան կժամանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 9-12–ը Հայաստան կժամանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությունը։
Այս առնչությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
- Կազմակերպել 2024 թվականի հոկտեմբերի 9-12-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ ԲԱԼԼԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
- Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին՝ ընդունել պատվիրակությանը:
- Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ. Հարությունյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
07 Հոկտեմբեր, 2024 19:42
853
Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
11 Նոյեմբեր, 2025 16:49
Սկսվել է Հայաստան-Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը
31 Հոկտեմբեր, 2025 12:08
Կարևորում եմ Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների ակտիվացումը. Խանդանյանը՝ Միհայ Բալլային
11 Հոկտեմբեր, 2024 21:06