Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի Հայաստան – Հունգարիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչեսը։ Մրցավարի օգնականներ կլինեն Ռաուլ Կաբաներոն և Ինիգո Պրիետոն, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Խուան Մարտինես Մունուերան։ VAR-ի պատասխանատուներ են լինելու Վալենտին Գոմեսը և Կառլոս Դել Սերո Գրանդեն։
Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21։00-ին։
11 Նոյեմբեր, 2025 16:49
766
Սկսվել է Հայաստան-Հունգարիա հանդիպման տոմսերի վաճառքը
31 Հոկտեմբեր, 2025 12:08
Կարևորում եմ Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների ակտիվացումը. Խանդանյանը՝ Միհայ Բալլային
11 Հոկտեմբեր, 2024 21:06
Հայաստան կժամանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությունը
07 Հոկտեմբեր, 2024 19:42