
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու նպատակով խաղաղության երկրորդ գագաթնաժողովը նոյեմբերին չի կայանա, ինչպես նախապես հայտարարվել էր։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Դարյա Զարիվնայան, որի թիմը պատասխանատու է համաժողովների նախապատրաստման և հիմնական փաստաթղթերի համար։
Նրա խոսքով, այժմ համաժողովներ են ընթանում «Խաղաղության բանաձեւի» յուրաքանչյուր կետի շուրջ։ «Խաղաղության երկրորդ գագաթնաժողովը նոյեմբերին չի կայանա։ Առայժմ Բանաձեւի յուրաքանչյուր կետի վերաբերյալ անցկացվում են թեմատիկ կոնֆերանսներ, որոնք ավարտվում են կոմյունիկեի ընդունմամբ։ Այս կոմյունիկեի հիմնական դրույթները հիմք են դառնալու Երկրորդ գագաթնաժողովի առաջիկա խաղաղության ծրագրի համար»,- ասել է Զարիվնայան։
Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի ղեկավարի խորհրդականը պարզաբանել է, որ գագաթնաժողովը տեղի կունենա, բայց դժվար թե այն կայանա նոյեմբերին, այլ կգումարվի ավելի ուշ։