Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի և դաստիարակի օգնականի վերապատրաստումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցույթն անցկացվում է ԿԳՄՍ նախարարի  հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգի» պահանջներին համապատասխան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունից հայտնում են, որ վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական և համայնքային կազմակերպություններ, ինչպես նաև իրենց կանոնադրությամբ ամրագրված կրթության ոլորտում վերապատրաստումների իրավունք և փորձ ունեցող հիմնադրամներ, ընկերություններ, հասարակական, միջազգային կազմակերպություններ, որոնք ունեն`

  • վերապատրաստման գործընթացն անխափան կազմակերպելու համար սեփականության կամ անհատույց օգտագործման կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (մինչև 30 անձ) հետ տեսական և գործնական պարապմունքների անցկացման համար,
  • վերապատրաստումն առկա կամ համակցված մեթոդով անցկացնելու պարագայում՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և սարքավորումներ,
  • վերապատրաստման չափորոշչի և ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ (մոդուլ), ուսումնանյութական բազա, կահավորանք, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցներ, սարքավորումներ,
  • համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն (ըստ ծրագրի բաժինների) ունեցող վերապատրաստող մասնագետներ («նախադպրոցական կրթության բնագավառի օրենսդրություն» բաժնի մասնագետի համապատասխան մասնագիտական կրթությունը պարտադիր պայման չէ),
  • նախադպրոցական կրթության բնագավառում ղեկավար կամ մանկավարժական աշխատողների պատրաստման կամ վերապատրաստման ոլորտում վերջին 5 տարում առնվազն 2 տարվա փորձ ունեցող առնվազն 80% վերապատրաստող մասնագետներ:

Վերապատրաստում իրականացնելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտ /ձևանմուշը կցվում է/, որը ներառում է`

1) դիմում,

2) կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի (պետական գրանցման վկայական, կանոնադրություն և այլն) պատճենները,

3) անհրաժեշտ տարածքների, այդ թվում՝ ուսումնական լսարանների առկայությունը կամ վարձակալումը (տարածքը վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ նախնական համաձայնությունը) կամ անհատույց տրամադրումը հավաստող փաստաթղթերի պատճենները (սեփականության վկայական կամ վարձակալության կամ անհատույց տրամադրման պայմանագիր),

4) վերապատրաստող մասնագետների թվի և կազմի վերաբերյալ տեղեկանք, որը պետք է ներառի վերջիններիս կրթության և փորձառության վերաբերյալ ինքնակենսագրական տվյալներ,

5) կազմակերպության` ղեկավար կամ մանկավարժական աշխատողների վերապատրաստման բնագավառում վերջին 2 տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին տեղեկանք (առկայության դեպքում),

6) տվյալներ` ուսումնական գույքով, տեխնիկական միջոցներով և այլ սարքավորումներով, ուսումնական գրականությամբ, նյութերով և այլ անհրաժեշտ միջոցներով կազմակերպության ապահովվածության վերաբերյալ, այդ թվում՝ ներկայացնելով անհրաժեշտ հագեցվածության վերաբերյալ տվյալներ՝ համակցված վերապատրաստման ձևաչափի դեպքում,

7) հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարկային մարմինների կողմից կազմակերպությանը տրված տեղեկանքների պատճեններ,

8) վերապատրաստման ծրագիրը կամ դրա որևէ բաժինը, որը ցանկանում է իրականացնել կազմակերպությունը,

9) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ 2022 թվականի սեպտեմբերի 22-ի    թիվ 1704-Ա/2 հրամանով հաստատված (փոփոխություն՝ 21.10.2025թ., 2478-Ա/2) վերապատրաստման չափորոշչին և ծրագրին համապատասխան մշակված` 90-ժամյա և 40-ժամյա վերապատրաստման թեմատիկ մոդուլ:

Եթե կազմակերպությունը դիմում է՝ երաշխավորվելու ոչ թե վերապատրաստման ամբողջ ծրագրի, այլ դրա մեկ կամ մի քանի բաժնի համար, ապա թեմատիկ պլանում արտացոլվում են միայն տվյալ բաժինը կամ բաժինները՝ համապատասխան ժամաքանակով:

Դասընթացը երաշխավորելու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտ  /ձևանմուշը կցվում է/, որը ներառում է`

  • դիմում,
  • վերապատրաստման չափորոշչին կամ դրա մի մասին դասընթացի համապատասխանության հիմնավորում,
  • դասընթացը մշակած կազմակերպության տվյալները (անվանումը, գրանցման երկիրը, հասցեն, կայքը),
  • դասընթացի բովանդակությունը ներկայացնող մոդուլը կամ դասընթացի բովանդակությունը ներկայացնող կայքի հղումը համացանցում,
  • դասընթացը վարող մասնագետների վերաբերյալ տվյալներ։

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղարակով [email protected] էլեկտրոնային փոստին․ հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի հուլիսի 22-ը ներառյալ։

Հարցերի դեպքում զանգահարել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն հեռ՝ 010 599 699 (519)։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1255394

74